Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Գրազ է եկել

Գրազ է եկել
14.01.2013 | 17:49

Թեև ՀՀԿ-ականները պնդում են, որ իրենց թեկնածուին այլընտրանք չկա, այդուհանդերձ, իշխող կուսակցությունը բավականին լուրջ է նախապատրաստվում ընտրություններին: Բոլորին ասվել-հորդորվել է` կազմ-պատրաստ լինել:

Մեր տեղեկություններով, այս անգամ էլ մարզպետները յուրահատուկ ջանքեր են գործադրելու գործող նախագահին հաճոյանալու համար: Եվ, ինչպես միշտ, այս հարցում առանձնանում է Սյունիքը՝ յուր բացառիկ մարզպետով: Ասում են` Սուրեն Խաչատրյանը նեղ շրջապատում գլուխ է գովել՝ «ՀՀԿ-ն մեր մարզում 100 տոկոս անցած է»:
Կասկածողներ են եղել, ու մարզպետն իր «տղամարդկային» խոսքն ասել է՝ գրազ կգամ:
Հայտնի չէ, սակայն, թե գրազը տանուլ տալու պարագայում սյունյաց «բդեշխը» ի՞նչ կորուստ է ունենալու:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3499

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ